Լրահոս

04.12.2010 09:25


Տեղի կունենա ՀԺԿ-ի համագումարը

Տեղի կունենա ՀԺԿ-ի համագումարը

Այսօր' դեկտեմբերի 4-ին, ՀՀ կառավարության նիստարի դահլիճում կկայանա Հայաստանի ժողովրդական կուսակցության 7-րդ համագումարը, որը կընտրի կուսակցության նախագահ և ղեկավարություն։ Հրավիրված են Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ), «Ժառանգություն», Հայաստանի կոմունիստական, «Նոր ժամանակներ», «Ժողովրդական» կուսակցությունների նախագահները։

Համագումարին ներկա կլինի նաև  Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը 1998թ. հիմնադրել է Հայաստանի կոմունիստական կուսակցության նախկին առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը։

1999թ. «Միասնություն» դաշինքը, որի մեջ մտնում էին ՀԺԿ-ն և Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, հաղթեց խորհրդարանական ընտրություններում, և ՀԺԿ նախագահ Կարեն Դեմիրճյանը գլխավորեց ՀՀ խորհրդարանը, իսկ ՀՀԿ նախագահը՝ կառավարությունը։ 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում իրականացված ահաբեկչության հետևանքով ԱԺ խոսնակը, նրա երկու տեղակալները, վարչապետը և մի շարք պատգամավորներ սպանվեցին, իսկ ՀԺԿ-ն գլխավորեց Կարեն Դեմիրճյանի որդի Ստեփան Դեմիրճյանը, կուսակցությունն էլ  դարձավ ընդդիմադիր։

Այս խորագրի վերջին նյութերը