Աշխարհ

01.03.2017 13:05


Գերմանիայում Թուրքիայի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ

Գերմանիայում Թուրքիայի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ

Գերմանական «Die Welt» պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի ձերբակալման առնչությամբ Բեռլինում Թուրքիայի դեսպան Ալի Քեմալ Այդընը կանչվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն:

«Diken»–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի դեսպանին հայտնել են, որ Յուջելի կալանավորումն անընդունելի է և անհամաչափ: Նշվել է նաև, որ լրագրողի ձերբակալությամբ թուրք-գերմանական հարաբերություններն ավելի բարդ շրջան են թևակոխում:

Հիշեցնենք՝ Թուրքիայի դատախազության կողմից դատարանին ուղարկված նամակում ասվել է, որ կասկածյալը լրագրության քողի տակ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի բանվորական կուսակցության» ղեկավարներից մեկի` Ջեմիլ Բայըքի հետ ռեպորտաժ է պատրաստել, որով և փորձել է օրինականացնել PKK-ի գործունեությունը:

Յուջելը լուսաբանել էր Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքի էլեկտրոնային փոստի նկատմամբ իրականացված հաքերային հարձակումները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը