Լրահոս

01.03.2017 09:59


Հրդեհ Տավուշի մարզի Չորաթան գյուղում

Հրդեհ Տավուշի մարզի Չորաթան գյուղում

Մարտի 1-ին՝ ժամը 00:10–ին, ԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Տավուշի մարզի Չորաթան գյուղում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են Չորաթան գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմը՝ ամբողջությամբ (մոտ 20 քմ) և անասնագոմի տանիքում պահեստավորված անասնակեր (մոտ 300 հակ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:33-ին, մարվել՝ 04:04-ին:

Այս խորագրի վերջին նյութերը