Լրահոս

01.03.2017 09:57


Ավտոմեքենան բախվել է էլ. սյանը

Ավտոմեքենան բախվել է էլ. սյանը

Փետրվարի 28-ին՝ ժամը 23:58, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Միկրո շրջան» թաղամասից դեպի «Կենտրոն» թաղամաս հանրակացարանների մոտակայքում ավտոմեքենան բախվել է էլ. սյանը, կա գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Զորավար Անդրանիկի փողոցում՝ հանրակացարանների մոտակայքում, Volkswagen Golf մակնիշի 35 AR 802 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1985 թ. ծնված Մ. Ի.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ սյանը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ուղղևորներ, 1996 թ. ծնված Ա. Պ.-ը, 1976 թ. ծնված Գ. Գ.-ը և 1998 թ. ծնված Մ. Խ.-ը տեղի ուժերով տեղափոխվել են Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատվել է բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը