Լրահոս

01.03.2017 09:54


Ռուբինյանց փողոցում բախվել են «OPEL VECTRA B»–ն, «ՎԱԶ 2109»–ը և «ՎԱԶ 21099»–ը

Ռուբինյանց փողոցում բախվել են «OPEL VECTRA B»–ն, «ՎԱԶ 2109»–ը և «ՎԱԶ 21099»–ը

Փետրվարի 28-ին՝ ժամը 23:15-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի թիվ 27 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «OPEL VECTRA B» մակնիշի 35 FR 060 (վարորդ 1995 թ. ծնված Գ. Բ.), «ՎԱԶ 2109» մակնիշի 35 SZ 449 (վարորդ 1992թ. ծնված Բ. Ս.), և «ՎԱԶ 21099» մակնիշի 35 DN 932 (վարորդ 1993թ. ծնված Ա. Բ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Բ. Ս.-ը և ուղևոր Մ.Կ.–ը տարբեր աստիճանի մարմնական վնասավծքներով հոսպիտալացվել են Սրբ. Գր. Լուսավորիչ ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը