Է. Շարմազանով. «ՀՀ–ն շատ ավելի ծանրակշիռ փաստեր ուներ՝ նախապայմաններով խոսելու իրեն բլոկադայի ենթարկած երկրի հետ»
Թե հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ինչ վճիռ կկայացնի ՀՀ սահմանադրական դատարանը, ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը դժվարացել է պատասխանել։ Նա «7օր»-ին ասել է, որ այդ արձանագրություններում ինքը նախապայմաններ չի տեսնում, բայց իրավական վճիռը պետք է կայացնի Սահմանադրական դատարանը։
-Ես պրոֆեսիոնալ չեմ իրավաբանական ոլորտում, ես ԱԺ պատգամավոր եմ, գործում եմ այլ լիազորությունների շրջանակներում, ինչը որ ինձ տրված է օրենքով, և խորհուրդ կտայի բոլորին, որ մնային իրենց լիազորությունների շրջանակներում։ Ես չեմ ցանկանում հրապարակային կարծիք հայտնել՝ ի՞նչ պետք է անի ՍԴ-ն, բայց ընդամենը մի բան կասեմ՝ ՍԴ-ն պետք է անի այն, ինչը գրված է ՀՀ սահմանադրության մեջ և բխում է մեր երկրի օրենսդրությունից։ Եվ ես կարծում եմ, որ այդպես էլ կլինի։ Ես այդ արձանագրություններում նախապայմններ չեմ տեսնում՝ Ղարաբաղ, Ցեղասպանություն բառերը չկան, և մեզ համար ՀՀ-ի հետ ցանկացած նախապայմաններով, ուլտիմատումով խոսելը անթույլատրելի է։ Ավելին, եթե նախապայմաններով խոսելու տեղը լիներ, ապա ՀՀ-ն շատ ավելի ծանրակշիռ փաստեր ուներ նախապայմաններով խոսելու մեզ բլոկադայի ենթարկած երկրի հետ։ Պարզապես ունենք այն գիտակցումը, որ 21-րդ դարում անհրաժեշտ են առանց նախապայմանների հարաբերություններ։

7or.am