Աշխարհ

28.02.2017 15:55


Թուրքիայում կալանավորվել է գերմանական «Die Welt» թերթի ներկայացուցիչը

Թուրքիայում կալանավորվել է գերմանական «Die Welt» թերթի ներկայացուցիչը

Փետրվարի 14-ին Ստամբուլում բերման ենթարկված գերմանական «Die Welt» թերթի Թուրքիայի ներկայացուցիչ Իլքեր Դենիզ Յուջելը կալանավորվել է: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ թուրքական NTV-ին հղումով։

Յուջելը կալանավորվել է «Ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» մեղադրանքով: Նրան ուղարկել են Ստամբուլի դատարան:

Դատախազության կողմից դատարանին ուղարկված նամակում ասվել է, որ կասկածյալը լրագրության քողի տակ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդիստանի բանվորական կուսակցության» ղեկավարներից մեկի` Ջեմիլ Բայըքի հետ ռեպորտաժ է պատրաստել, որով և փորձել էր օրինականացնել PKK-ի գործունեությունը:

Այս խորագրի վերջին նյութերը