Լրահոս

12.01.2010 11:20

Բողոքի գործողություն ՀՀ ՍԴ–ի մոտ

Բողոքի գործողություն ՀՀ ՍԴ–ի մոտ

Այսօր՝ ժամը 10։00-ից, ՀՅ Դաշնակցության մի շարք ակտիվիստներ Սահմանադրական դատարանի առջև բողոքի գործողություն են սկսել։ Մասնավորապես ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նշել է, որ հայ-թուրքական արձանագրություններում  կան մի շարք կետեր՝ սահմանի ճանաչում, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը խոչընդող հանձնաժողովի ստեղծում, որոնց վերաբերյալ կարելի է վերապահումներ կատարել, ինչը նաև չի հակասում միջազգային օրենսդրությանը։

Ըստ Վ. Հովհաննիսյանի՝ ՍԴ-ն կարող է արձանագրությունները կա՛մ ճանաչել Սահմանադրությանն ամբողջությամբ համապատասխան, ինչը, նրա խոսքերով, անհեթեթություն է, կա՛մ ճանաչել չհամապատասխանող, կա՛մ էլ՝ մասնակի չհամապատասխանող։ Թե այս տարբերակներից որը կընտրի ՍԴ-ն, Վ. Հովհաննիսյանը դժվարացել է պատասխանել։

Իր հերթին Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, նկատի ունենալով հայ-թուրքական արձանագրություններում առկա նախապայմանները, ասել է, որ եթե ՍԴ-ն հաստատի արձանագրությունների սահմանադրականությունը, ապա դա թուրքերին առիթ կտա որոշ ժամանակ անց ասել, թե Հայաստանը սահմանդրորեն ևս հաստատել է այդ արձանագրությունները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։