Լրահոս

28.02.2017 13:19


Վրաերթի է ենթարկել 67-ամյա քաղաքացուհու

Վրաերթի է ենթարկել 67-ամյա քաղաքացուհու

Փետրվարի 27-ին՝ ժամը 10.30-ի սահմաններում, «Մերսեդես Ց 180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 67-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 27-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան Չարենցավան քաղաքի Խանջյան փողոցի սուպերմարկետի մոտ բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով «Միցուբիշի Պաջերո ԻՕ»-ի ուղևորը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 28-ին՝ ժամը 00.30-ի սահմաններում, «Նիսսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Ախուրյան ճանապարհի 3-րդ կմ-ին կորցրել է կառավարումը և բախվել ճամփեզրի ծառին, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 28-ին՝ ժամը 1.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 111-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից դեպի աջ և ընկել Արփա գետը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը