Լրահոս

28.02.2017 12:00


Ալեգրովայի երևանյան համերգը չեղարկվել է

Ալեգրովայի երևանյան համերգը չեղարկվել է

Հայկական ծագումով ռուս հայտնի երգչուհի Իրինա Ալեգրովայի երևանյան համերգը չեղարկվել է։ Նրա ներկայացուցիչները հայտարարություն են տարածել, որում ասվում է.

«Հարգելի՛ հանդիսատես, ս/թ մարտի 5-ին Երևանում կայանալիք Իրինա Ալեգրովայի համերգը տեխնիկական պատճառներով չեղարկվում է: Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առաջացած հանգամանքերին, և հույս ունենք, որ Ալեգրովայի հանդիպումը երևանյան հանդիսատեսի հետ մոտ ժամանակներս կկայանա:

Հայցում ենք ձեր ներողամտությունը ստեղծված իրավիճակի կապակցությամբ և հայտնում ենք մեր երախտագիտությունը ըմբռնման համար»:

«Ֆորպոստարտ պրոդաքշն» ընկերությունը տեղեկացնում է, որ չեղարկված համերգի բոլոր վաճառված տոմսերը ենթակա են վերադարձման այն տոմսարկղերում, որտեղից դրանք ձեռք են բերվել: Ընկերությունը հայտարարում է, որ տոմսերի հետ ընդունման գործընթացն ամբողջությամբ կիրականացվի մինչև ս/թ մարտի 5-ը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը