Լոռու մարզի Շահումյան գյուղում այսօր` փետրվարի 27-ին, պայթյուն է տեղի ունեցել: Lorinews.info-ի թղթակիցը հաղորդում է, որ ժամը 17:30-ին պայթյուն է տեղի ունեցել «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայում, նախնական տեղեկություններով, պայթել է գազաբալոնը: Պայթյունի հետեւանքով 52-ամյա Է. Պեպանյանը այրվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Լոռու մարզում ավտոմեքենա է պայթել. կա տուժած