Լրահոս

12.01.2010 10:36

ՍԴ–ն, հնարավոր է, որ փա՞կ քննարկի

ՍԴ–ն, հնարավոր է, որ փա՞կ քննարկի

ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը մտավախություն ունի, որ ՀՀ սահմանադրական դատարանում հայ-թուրքական արձանագրությունների քննարկումը կարող է փակ անցկացվել։ Նրա խոսքերով՝ կա արձանագրությունների քննարկաման երկու ընթացակարգ՝ բանավոր և գրավոր։ Եթե ընտրվի երկրորդ տարբերակը, ապա Վ. Հովհաննիսյանի կարծիքով՝ նիստը սկսվելուց հետո ՍԴ-ն կհեռանա քննարկման, որից հետո՝ օրվա երկրրորդ կեսին, կներկայցնի իր վճիռը։ Իսկ եթե ՍԴ-ն սկսի քննարկել ՀՅԴ-ի ներկայացրած առարկությունները, ապա Վ. Հովհաննիսյանը չի բացառում, որ քննարկումը կարող է հետաձգվել և այսօր չավարտվել, ինչն օրենքով չի արգելվում։

-Իր գրավոր խոսքում եթե ՍԴ-ն առանց վերապահման ճանաչի այս արձանագրությունները Սահմանադրությանը համապատասխան, մենք ցավով կարձանագրենք, որ ՍԴ-ն իր ֆունկցիան մեր պետության մեջ ճիշտ չի հասկանում, և մեր պայքարը կտեղափոխվի հաջորդ դաշտ, որովհետև անկախ ՍԴ-ի վերդիկտից՝ հարցը դեռևս քննարկվելու է նաև ԱԺ-ում,- ասել է Վ. Հովհաննիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։