Լրահոս

27.02.2017 13:23


ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածուն Լևոն Յոլյանն է

ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածուն Լևոն Յոլյանն է

ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանն առաջարկել է Լևոն Յոլյանի թեկնածությունը: Այս մասին քառօրյա նիստում հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Լևոն Յոլյանն էլ շնորհակալություն է հայտնել իրեն այս պաշտոնում առաջադրելու համար:

«Վստահ եղեք, որ ընտրվելու դեպքում աշխատանքում գործընկերության մասին իմ պատկերացումների շնորհիվ ՎՊ-ն կլծվի այն համընդհանուր գործին, ինչը կնպաստի տնտեսության աճին, ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը։ ՎՊ-ն միայն ԱԺ, կառավարության ու պատկան մարմինների հետ համագործակցության միջոցով կարող է արդյունավետ լուծել իր առջև դրած խնդիրները»,-ասել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը