Լրահոս

27.02.2017 22:50


3 օրվա ընթացքում բացահայտվել է գողության 29 դեպք

3 օրվա ընթացքում բացահայտվել է գողության 29 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 24-ից 27-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 15-ը:
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 5 դեպք:
Բացահայտվել է գողության 29, խարդախության 12, շորթման, ավտոմեքենա փախցնելու, հարկերից խուսափելու և կավատության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2, գողության 9 և խուլիգանության 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար, ինչի հետևանքով 30 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը