Լրահոս

27.02.2017 13:05


Հոսպիտալացվել են «Շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ

Հոսպիտալացվել են «Շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ

Փետրվարի 26-ին՝ ժամը 6.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1965 թ. ծնված Աշխեն Ս.-ն, 1985 թ. ծնված Նելլի Հ.-ն, 1996 թ. ծնված Լուիզա Ն.-ն և 1990 թ. ծնված Արթուր Բ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը՝ ժամը 4-ի սահմաններում, թունավորվել են իրենց տանը՝ խոհանոցում տեղադրված ջեռուցման կաթսայից արտանետված շմոլ գազից:
Կատարվում է հետաքննություն:

***
Փետրվարի 26-ին՝ ժամը 21.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ Տարոն 2 թաղամասի բնակարաններից մեկից շտապօգնության խումբն իրենց մոտ է տեղափոխել 1981 թ. ծնված Գայանե Ե.-ին, 2003 թ. ծնված Քրիստինե Բ.-ին, 2005 թ. ծնված Արսինե Բ.-ին և 2009 թ. ծնված Ալեքս Ս.-ին:
Մեկնած օպերատիվ խմբին Գայանե Ե.-ն բացատրություն է տվել, որ թունավորումը ստացել են նույն օրը՝ ժամը 18.30-ի սահմաններում, իր տատի բնակարանում, լոգարանից գազի արտահոսքի հետևանքով:
Կատարվում է հետաքննություն:

***
Փետրվարի 26-ին՝ ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 2004 թ. ծնված Արմեն Ա.-ն, 2010 թ. ծնված Արամե Ա.-ն և 2011 թ. ծնված Ալլա Ա.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս թունավորումը ստացել են նույն օրը՝ ժամը 23.30-ի սահմաններում, իրենց բնակարանի հյուրասենյակում տեղադրված գազի վառարանից առաջացած շմոլ գազի արտահոսքից:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը