Լրահոս

27.02.2017 10:27


Թլիկում տաքսու վարորդի վիզը կտրելուց առաջ ուղևորը նրա հետ վիճաբանել էր

Թլիկում տաքսու վարորդի վիզը կտրելուց առաջ ուղևորը նրա հետ վիճաբանել էր

Փետրվարի 26-ին՝ ժամը 17.45-ին, ոստիկանության Թալինի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Թլիկ գյուղի հարակից դաշտում հայտնաբերվել է դիակ՝ պարանոցի շրջանում արնահոսող վնասվածքով:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է դիակի ինքնությունը՝ 1997 թ. ծնված Կարլեն Գրիգորյան: Պարզվել է նաև, որ նույն օրը՝ ժամը 16-ի սահմաններում, 1992 թ. ծնված Վարդան Հ.-ն Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցից նստել է Կարլեն Գրիգորյանի «Մերսեդես C180» մակնիշի տաքսի ավտոմեքենան՝ Գյումրի մեկնելու նպատակով:
Արմավիր-Գյումրի ճանապարհին՝ Թլիկ գյուղի մոտ, վերջիններիս միջև ծագել է վիճաբանություն, որի ընթացքում Վարդան Հ.-ն դանակով հարվածել է Կ. Գրիգորյանին, պատճառել մահ, ապա դիմել է փախուստի:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ժամը 19.45-ի սահմաններում նշված գյուղի դաշտից հայտնաբերել և բերման է ենթարկել Վարդան Հ.-ն, որը խոստովանել է կատարած հանցագործությունը:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Վարդան Հ.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը