Լրահոս

27.02.2017 22:24


«Մափլար» կոչվող տարածքում այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ

«Մափլար» կոչվող տարածքում այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ

Փետրվարի 26-27-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես ` Տավուշի մարզի Արճիս գյուղի վերջնամասում՝ մոտ 2000 քմ, Բերդ քաղաքի «Մափլար» կոչվող տարածքում՝ մոտ 4 հա, Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի վերջնամասում՝ գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 1.5 հա, Սյունիքի մարզի Գորիս-Որոտան ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 30 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը