Լրահոս

27.02.2017 10:17


Արմավիրի և Բաղրամյանի ավտոճանապարհներին մառախուղ է

Արմավիրի և Բաղրամյանի ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արմավիրի և Բաղրամյանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մ:

Բքի պատճառով փակ է Բերդ–Ճամբարակ ճանապարհը:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը