Լրահոս

27.02.2017 08:26


Դաժան սպանություն Արագածոտնի մարզում․ Mercedes-ի մոտ հայտնաբերվել է 20-ամյա տղայի՝ պարանոցը մի քանի հարվածով կտրած դի

Դաժան սպանություն Արագածոտնի մարզում․ Mercedes-ի մոտ հայտնաբերվել է 20-ամյա տղայի՝ պարանոցը մի քանի հարվածով կտրած դի

Փետրվարի 26-ին դաժան սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թլիկ գյուղի վարչական տարածքում՝ ձնակույտում հայտնված Mercedes կա, իսկ մեքենայից քիչ այն կողմ տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները Mercedes մակնիշի 35 DX 790 համարանիշի ավտոմեքենայի մոտ հայտնաբերում են պարանոցը կտրած տղամարդու դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն տղամարդը մահացել է դանակի մի քանի հարվածներից։

Մահացածը Երևան քաղաքի բնակիչ, 20-ամյա Կառլեն Գրիգորյանն էր, ով ավտոմեքենան շահագործում էր որպես տաքսի։ Նշված սպանությունը կատարելու կասկածանքով Թալինի ոստիկանություն բերման են ենթարկում Գյումրի քաղաքի բնակիչ, ժամանակավորապես Երևանում բնակվող 25-ամյա Վահան Հովսեփյանին։ Գ․Շամշյանի տեղեկություններով կասկածյալը Լենինգրադյան փողոցում նստում է նշված տաքսին և պատվիրում ուղևորություն դեպքի Գյումրի։ Արդեն նշված հատվածում դանակի մի քանի հարվածներով կտրում է երիտասարդի պարանոցը, որից հետո դին տեղափոխում է ավտոմեքենայի հետնամաս և փորձոււմ այդ ավտոմեքենայով սպանության վայրից ճողոպրել, ինչը նրան չի հաջողվում և հայտնվում է ձնակույտի մեջ ու հետո մեքենան թողնելով դիմում է փախուստի։

Փաստի առթիվ Արագածոտնի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր․օր․-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։ Կասկածյալ Վ․ Հովսեփյանը ձերբակալվել է։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը