Ծանոթներիցս մեկը պատմում է, որ իենց համայնքում իսկական մարտական տրամադրություններ են ընտրություններին մասնակցող Քեթրինի Միհրանի և Ռոբերտ Սարգսյանի միջև: Ասում են՝ Միհրանին նախընտրական շտաբի համար տարածքներ չեն տրամադրում, քանի որ նա այս ընտրություններին «մրցելու» է Տարոն Մարգարյանի հարազատի հետ:
Եվ քանի որ Տարոնը գնել է համայնքի ողջ տարածքները, Միհրանը որոշել է բնակարաններ վարձել նախընտրական շտաբների համար: Նոր էլ կարդացի՝ Մասիսում էլ ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուների թիմակիցների միջև է արձանագրվել միջադեպը, որն ուղեկցվել է ծեծուջարդով:
Կհիշեք, չէ՞, որ Սերժ Սարգսյանն ասում է՝ «երկիրը կրկեսի վերածելու հայրենիք չունենք», իսկ ռեյտինգային ընտրությունների այս թոհուբոհը կրկես չէ, բա ի՞նչ է՝ պատերա՞զմ, մարտական գորոծողություննե՞ր: Ձեր ստեղծած այս «շիլային» ի՞նչ անուն կտաք: Փաստորեն, ՀՀԿ առաջնորդը բոլորին հանել է իրար դեմ միայն նրա համար, որ այդ պատերազմից ինքը շահած դուրս գա, որ ինքն այս անգամ էլ վերարտադրվի, որ ինքն իր ստեղծած ԸՕ–ն ծառայեցնի միայն իր շահին, իսկ թե ով ում կծեծի, ով ում տան լույսը կմարի, դա բացարձակ Սերժին չի հետաքրքրում: Սա դեռ «ժուռնալն» է, կինոն դեռ չի սկսվել:
Սա դեռ «ժուռնալն» է, կինոն դեռ չի սկսվել

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից