Լրահոս

25.02.2017 15:30


Մեղադրանք է առաջադրվել կյանքի համար անհամատեղելի վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ

Մեղադրանք է առաջադրվել կյանքի համար անհամատեղելի  վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ

Դատախազի ցուցումով Գյումրիում սպանության գործից առանձնացված վարույթով ձերբակալվել է քաղաքացի Ա.Ե-ն` կյանքի համար վտանգավոր դրության մեջ գտնվող անձին անհրաժեշտ և ակնհայտ անհետաձգելի օգնություն ցույց չտալու և օգնություն ցույց տալու անհրաժեշտության մասին համապատասխան մարմիններին չհաղորդելու, ինչպես նաև առանձնացված ծանր հանցագործությունը պարտակելու կասկածանքով:

Գյումրիում սպանության դեպքի առթիվ 2016թ.-ի հունվարի 21-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Քրեական գործի շրջանակում քաղաքացի Գ.Խ-ին մեղադրանք է առաջադրվել քաղաքացիներ Սա.Հ-ին և Սի.Հ-ին վիճաբանության ընթացքում կյանքի համար անհամատեղելի վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ: Նշված քրեական գործով 2016թվականի հունիսի 24-ին քաղաքացի Գ. Խ-ն ձերբակալվել է, իսկ քաղաքացի Ա.Ե-ն ձերբակալվել է 22.02.2017թ.-ին` նշված միջադեպին ներկա լինելու ժամանակ կյանքի համար վտանգավոր դրության մեջ գտնվող անձին անհրաժեշտ և ակնհայտ անհետաձգելի օգնություն ցույց չտալու և օգնություն ցույց տալու անհրաժեշտության մասին համապատասխան մարմիններին չհաղորդելու, ինչպես նաև առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Գլխավոր դատախազություն

Այս խորագրի վերջին նյութերը