Լրահոս

25.02.2017 14:51


Ավտոմեքենաներ են արգելափակվել

Ավտոմեքենաներ են արգելափակվել

Փետրվարի 25-ին՝ ժամը 13:03-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աթարբեկյան գյուղի գերեզմանատան տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Վանատուր թաղամասի գերեզմանատան տարածքում:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-3110» մակնիշի 35 TS 819 պետհամարանիշով ավտոմեքենան (1 ուղևոր):

***

Փետրվարի 25-ին՝ ժամը 00:19-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Մաշտոցներ» կոչվող հատվածում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Astra G» մակնիշի 35 CZ 778 պետհամարանիշի (վարորդ՝ Ս. Կ.) ավտոմեքենան (1 ուղևոր)։

Այս խորագրի վերջին նյութերը