Լրահոս

25.02.2017 08:19


Արմավիրում տեղի է տեղի ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով․ կա մեկ տուժած

Արմավիրում տեղի է տեղի ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով․ կա մեկ տուժած

Փետրվարի 25-ին, ժամը 02:36-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Երևանյան փողոց 37 շենքի դիմաց տեղի է տեղի ունեցել ՃՏՊ հրդեհի բռնկումով, կա մեկ տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը տուժող՝ 1998 թ. ծնված Հ. Ռ.-ին տեղի ուժերով տեղափոխել են Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի վիճակը գնահատել են ծանր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:53-ին, մարվել՝ 03:00-ին:

Այրվել է Հ. Ռ.-ին պատկանող Վազ 21015 ավտոմեքենայի շարժիչի հատվածը 2 քմ և առջևի անվադողերը ամբողջությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը