Աշխարհ

24.02.2017 11:10


Դոնալդ և Մելանյա Թրամփները չեն դիտելու «Օսկար 2017»–ը

Դոնալդ և Մելանյա Թրամփները չեն դիտելու «Օսկար 2017»–ը

Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը հաստատել է, որ ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը չեն հետևելու «Օսկար 2017»-ին: Այս մասին փոխանցում է «US Weekly»-ն։ Սփայսերի խոսքով՝ պատճառը հոլիվուդյան բազմաթիվ աստղերի հետ Դոնալդ Թրամփի կոնֆլիկտը չէ։

«Այդ երեկո նախագահը մասնակցելու է նահանգապետական պարահանդեսի: Տիկին Թրամփը պատրաստվում է այդ իրադարձությանը: Այդ միջոցառման համար այնքան ժամանակ է ծախսվել, որ այդ երեկո նրանք միայն դրա վրա են կենտրոնանալու»,- ասել է Սփայսերը:

Հիշեցնենք՝ մրցանակաբաշխությունը նախատեսված է փետրվարի 26–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը