Լրահոս

11.03.2009 14:16


Բարգավաճ Հայաստան կուսակցության թեկնածուն առողջապահության նախարար Հարություն Քուշքյանն է

Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը բարձր է գնահատել մայիսի 31-ի Երևանի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ի շանսերը, ասելով, որ իրենք այդ ընտրություններից լուրջ ակնկալիքներ ունեն։ Պաշտոնապես հայտարարելով, որ իրենց համամասնական ցուցակի առաջին համարը Հարություն Քուշքյանն է, նա ասել է.

- Երևանը Հայաստանի սիրտն է, իսկ որպեսզի յուրաքանչյուր սիրտ առողջ գործի, պետք են հոգատար ձեռքեր, բանիմաց մարդիկ, որակյալ կադրեր։ Այստեղ է, որ պարոն Քուշքյանի բժշկական մասնագիտությունը կարող է շատ ճշգրիտ կիրառվել նաև մեր քաղաքի հիմնախնդիրները ճիշտ ախտորոշելու, պրոգնոզը տալու և դրանց լուծման բանաձևերն առաջարկելու համար։

Ավագանու թեկնածուների հարցը, Խաչիկ Գալստյանի խոսքերով, դեռ քննարկման փուլում է։

Այս խորագրի վերջին նյութերը