Լրահոս

23.02.2017 14:07


Թունավորում Արարատում

Թունավորում Արարատում

Փետրվարի 22-ին՝ ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ Արարատ գյուղից իրենց մոտ են տեղափոխվել 1980 թ. ծնված Լիլիթ Ն.-ն, 1990 թ. ծնված Նելլի Ս.-ն, 1963 թ. ծնված Սիրանուշ Գ.-ն, 2011 թ. ծնված Սոֆիա Մ.-ն, 2011 թ. ծնված Սիրանուշ Մ.-ն և 1958 թ. ծնված Մարգարիտ Մ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են նույն օրը՝ ժամը 21.30-ի սահմաններում, Ռաֆֆու փողոցի թիվ 1 տան հյուրասենյակում տեղադրված փայտի վառարանի անսարքության պատճառով վառարանից տանը ծուխ լցվելու հետևանքով:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը