Աշխարհ

23.02.2017 13:34


Թուրքիայում քննադատել են Մեհրիբանին Ադրբեջանի փոխնախագահ նշանակելու Ալիևի քայլը

Թուրքիայում քննադատել են Մեհրիբանին Ադրբեջանի փոխնախագահ նշանակելու Ալիևի քայլը

Թուրքիայի իշխանական «Արդարություն և զարգացում կուսակցության» պատգամավոր, նոր սահմանադրության համահեղինակ Բուրհան Քուզուն քննադատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Մեհրիբան Ալիևային երկրի փոխնախագահ նշանակելը:

Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Bursadabugun.com»–ին հղումով։

Քուզուն նշել է, որ նախորդ տարի նախագահական համակարգի անցած Ադրբեջանում տեղի ունեցած այդ սխալը չի կարող ապագայում կրկնվել նույն համակարգին ձգտող Թուրքիայում:

Ըստ Քուզուի` նման երևույթները կապված չեն համակարգի հետ, քանի որ այժմ էլ օրենքը թույլ է տալիս, որ Թուրքիայի վարչապետն իր կնոջը փոխվարչապետ նշանակի, սակայն Թուրքիայում դա չի արվում:

«Այդպիսի ազգակցական կառավարումները որևէ մոդելի համար ճիշտ չեն, էթիկապես էլ գեղեցիկ չեն: Սակայն ամեն համակարգ էլ դա թույլ է տալիս, եթե այդպես անող լինի: Ես սխալ եմ համարում կնոջը բերել փոխնախագահ դարձնելը: Սակայն օրենքը դա չի արգելում: Այնպես որ, այս օրինակը չի կարելի օգտագործել նախագահական համակարգի դեմ»:

Ադրբեջանի նախագահի տխրահռչակ նշանակումը խիստ քննադատության էր ենթարկել Թուրքիայի` նախագահական համակարգին անցում կատարելուն դեմ արտահայտվող ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» կողմից: ԺՀԿ փոխնախագահ Բյուլենթ Թեզջանը, մատնանշելով Ադրբեջանի առաջին տիկնոջ` երկրի փոխնախագահի պաշտոնում նշանակվելը, հայտարարել էր, որ նախագահական համակարգի անցնելու դեպքում Թուրքիային նմանատիպ ապագա է սպասվում:

Այս խորագրի վերջին նյութերը