Աշխարհ

23.02.2017 12:20


Գիտնականներ. փետրվարի վերջին մագնիսական 3 փոթորիկ է սպասվում

Գիտնականներ. փետրվարի վերջին մագնիսական 3 փոթորիկ է սպասվում

Արեգակի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի գիտնականների կանխատեսումներով՝ փետրվարի վերջին մագնիսական 3 փոթորիկ է սպասվում Երկիր մոլորակի վրա։

Նշվում է, որ Երկրի մագնիսական դաշտի գրգռումը կարող է հանգեցնել էլեկտրատեխնիկայի աշխատանքի խափանումների և մարդկանց ինքնազգացողության վատթարացման։

Ըստ գիտնականների՝ մագնիսական փոթորիկներին հարկավոր է սպասել փետրվարի 24–ին, 25–ին և 28–ին։ Չնայած սպասվող էկետրամագնիսական տատանումների ցածր մակարդակին՝ գիտնականները խորհուրդ են տալիս նման փոփոխութունների նկատմամբ զգայուն անձանց ուշադրություն դարձնել իրենց առողջությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը