Լրահոս

12.01.2010 11:37

Մոսկվայի կենտրոնում հայ է սպանվել

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության քաղաքային վերահսկողության վարչության  լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հերթապահ սպա Արկադի Բաշիրովի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ Մոսկվայի կենտրոնում՝ Նոր Արբատի № 15 տանը, հայ է սպանվել։ Նրա խոսքերով՝  դեպքը տեղի է ունեցել հունվարի 11-ի գիշերը «Մոսկվիչկա» առևտրի կենտրոնի մոտ, որտեղ այս պահին շինարարական աշխատանքներ են ընթանում։ Շինարակական աշխատանքներին մասնակցում է մի քանի բանվոր, որնցից մեկը հայ է։ Երեկոյան աշխատակիցների միջև վեճ է բռնկվել, որի ժամանակ էլ հայը դանակի հարված է ստացել ու մահացել։

Ներքին գործերի աշխատակիցը հաղորդել է, որ ոստիկանները «տաք հետքերով» ձերբակալել են 5 կասկածյալի։

-Ձերբակալավածները ԱՊՀ երկրներից են և սևագործ բանվոր են։ Այս պահին նրանք գտնվում են «Արբատ» ներքին գործերի բաժանմունքում։ Նրանց հետ համապատասխան աշխատանքներ են տարվում,-ասել է  Արկադի Բաշիրովը։

Ըստ «ИТАР-ТАСС»-ի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։