Դեկտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա՝ Ռուսաստանի Դաշնության Միգրացիոն դաշնային ծառայության տնօրեն, միլիցիայի գեներալ-գնդապետ Կոնստանտին Ռոմոդանովսկու հրավերով:
ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ այցի ընթացքում կքննարկվեն անօրինական միգրացիայի դեմ պայքարի ոլորտում Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության Միգրացիոն դաշնային ծառայության միջև հետագա համագործակցության հարցերը և կստորագրվի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության Միգրացիոն դաշնային ծառայության միջև անօրինական միգրացիայի դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագիր:
ՀՀ ոստիկանության պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

7or.am