Լրահոս

21.02.2017 18:16


Կամավոր զինամթերք են հանձնել

Կամավոր զինամթերք են հանձնել

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 20-ին՝ ժամը 18.40-ին, 1986 թ. ծնված Էդիկ Ն.-ն կամավոր հանձնել է խողովակից պատրաստված ինքնաշեն կրակող սարք, «Շիլկա» տիպի 1, «ԴՇԿ» տիպի 2, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 35 փամփուշտ, լուսաձայնային 2 արկ ու հայտնել, որ դրանք պատկանել են 1994թ. ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերի ժամանակ զոհված հորը:

***
ՊՊԾ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 20-ին՝ ժամը 12.30-ին, 1950 թ. ծնված Արփենիկ Ե.-ն ոստիկանության Մեծամորի բաժնում կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ, պայթուցիչ, ինքնաձիգի պահունակ, տարբեր տրամաչափի 123 փամփուշտ ու հայտարարել, որ դրանք հայտնաբերել է նույն օրը՝ ժամը 10.00-ի սահմաններում, իր տանը կից օժանդակ շինությունում մաքրման աշխատանքներ կատարելիս, զինամթերքը պատկանել է 1993 թ. զոհված որդուն:
***
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 20-ին՝ ժամը 19.30-ին, 1966 թ. ծնված Կարեն Ո.-ն կամավոր հանձնել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ ու հայտնել, որ այն ձեռք է բերել 1991-1992 թթ. ՀՀ սահմանների պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
***
Ոստիկանության Գորիսի բաժնի և ՊՊԳՎ Գորիսի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 20-ին՝ ժամը 12.00-ին, 1979 թ. ծնված Մայիսիկ Հ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, 5,45 մմ տրամաչափի 60 և 7,62 մմ տրամաչափի 18 փամփուշտ ու հայտնել, որ դրանք գտել է փետրվարի 12-ին, ազատագրված տարածքի նախկին Նաուլու գյուղի տարածքից:
***
Ճանապարհային ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 20-ին՝ ժամը 12.10-ին, 1966 թ. ծնված Սարիկ Հ.-ն ոստիկանության Եղեգնաձորի բաժնում կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի հրացան և հայտնել, որ գտել է նույն օրը, ժամը 10.30-ի սահմաններում, իրենց չօգտագործվող անասնագոմի տանիքից. հրացանը պատկանել է հանգուցյալ հորը:

Այս խորագրի վերջին նյութերը