Լրահոս

21.02.2017 12:35


Երևանի Գլխավոր թերապևտը Սլավմեդ ԲԿ-ում անվճար խորհդատվություն կանկացնի

Երևանի Գլխավոր թերապևտը Սլավմեդ ԲԿ-ում անվճար խորհդատվություն կանկացնի

Կարևոր է, որ յուրաքանչյուր մարդ տարին գոնե մեկ անգամ հետազոտվի պրոֆիլակտիկ նպատակներով, եթե անգամ հատուկ գանգատներ չունի, իսկ եթե խնդիրներ կան, ապա հետազոտվելն ուղղակի անհրաժեշտություն է: Բայց իհարկե այս պրոցեսը պետք է գրագետ կազմակերպել ու նախ դիմել թերապևտի, ով կուղղորդի, թե ինչ հետազոտություններ անցնել: Կարևորելով բնակչության առողջությունը՝ Սլավմեդ Բժշկական կենտրոնը իր 3-րդ տարեդարձի կապացությամբ փետրվարի 20-ից մինչև մարտի 20-ը հայտարարում է հատուկ ակցիա: Երևանի Գլխավոր թերապևտ, Սլավմեդ ԲԿ-ի Ընդունարանի և ախտորոշման ծառայության ղեկավար Կարինե Հովհաննիսյանը կանցկացնի անվճար խորհրատվություն: Անհրաժեշտ գործիքային և լաբորատոր հետազոտությունները, ինչպես նաև նեղ մասնագետների խորհրդատվությունն էլ կենտրոնում կարող եք անցնել 20% զեղչով:

Գայանե Մինասյանն զրուցեց «Սլավմեդ» ԲԿ ընդունարանի և ախտորոշիչ ծառայության ղեկավար, Երևանի գլխավոր թերապևտ Կարինե Ալբերտի Հովհաննիսյանի հետ:

-Տիկին Հովհաննիսյան, ի՞նչ սկզբունքներով եք աշխատում Ձեզ դիմած պացիենտների հետ:

Մեր ծառայությանն նպատակն է ապահովել, որ յուրաքանչյուր պացիենտ ստանա բարձրորակ բուժօգնություն: «Սլավմեդ» բժշական կենտրոնն առանձնանում է բուժման բարձր որակով, պրոֆեսիոնալ մասնագետներով, պացիենտների նկատմամբ անհատական մոտեցմամբ:Մեզ մոտ պացիենտի հետ շփման առաջին օղակը թերապևտիկ ծառայությունն է: Խորհրդատվության ընթացքում վեր ենք հանում պացիենտի առողջական խնդիրները և որոշում անհրաժեշտ հետազոտությունների շրջանակը:

Մեզ մոտ երբեք անհրաժեշտ հետազոտությունների ծավալը արհեստականորեն չի ուռճացվում: Մեր պացիենտները վստահ են, որ մեզ մոտ կարող են մանրակրկիտ հետազոտվել ու ստանալ ստույգ և վերջնական ախտորոշում՝խուսափելով ավելորդ ու չհիմնավորված ֆինանսական ծախսերից: Մենք իրականացնում ենք միջազգային չափանիշներին համապատասխան գործիքային ու լաբորատոր հետազոտություններ: Լինում են դեպքեր, երբ առաջին այցի ժամանակ բացահայտվում են հիվանդություններ, որոնց մասին պացիենտը անգամ կասկածներ չունի: Անհիմն չէ բժիշկների անվերջ հիշեցումները շուտ դիմելու մասին, որպեսզի հնարավոր լինի խնդիրը արդյունավետ լուծել: Բոլորս էլ գիտենք արդեն խորացած ու բարդացած դեպքերը ինչքան էմոցիոնալ, ֆինանսական ու ժամանակային ռեսուրսների վատնում են պահանջում:

Այս ամենը հաշվի առնելով նաև որոշեցինք ակցիա հայտարարել: Իմ խորհրդատվությունը, որպես գլխավոր թերապևտ, կլինի անվճար: Անհրաժեշտ բոլոր գործիքային ու լաբորատոր հետազոտությունները պացիենտները կկարողանան անցնել 20% զեղչով: Զեղչվել են նաև մեր նեղ մասնագետների՝վիրաբույժի, գինեկոլոգի, ուռոլոգի, վնասվածքաբանի, ալերգոլոգի, նյարդաբանի ու էնդոկրինոլոգի, մաշկաբանի և ռևմատոլոգի խորհրդատվությունը: Թիմային գործելակերպը մեր աշխատանքի արդյունավետության կարևոր նախապայմանն է:

-Մասնավորապես ի՞նչ հետազոտությունների մասին է խոսքը:

-Ինչպես արդեն ասացի անհրաժեշտ հետազոտությունների շրջանակը կորոշվի խորհրդատվության ժամանակ, բայց իհարկե մեր կողմից իրականացվող ծառայությունների թիվը շատ մեծ է: Իրականացնում ենք լաբորատոր բոլոր հետազոտությունները` մանրէաբանական, արյունաբանական, կլինիկական, կենսաքիմիական, իմունոլոգիական, հորմոնալ, կենսանյութերի, ինֆեկցիոն, բջջաբանական, այդ թվում՝ ներվիրահատական հետազոտություններ: Իրականացնում ենք նաև ոսկրային, հենաշարժողական համակարգերի, որովայնի, կրծքավանդակի խոռոչների, ստամոքս-աղիքային տրակտի հետազոտություններ, ինչպես նաև ներերակային ուռոգրաֆիա և հիստերոսալպինգոգրաֆիա և այլն: Մեր կենտրոնը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով, ինչը հենց մեզ հնարավորություն է տալիս բարձրակարգ գործիքային հետազոտություններ անցկացնել: Օրինակ՝ ուլտրաձայնային հետազոտությունների կաբինետում առկա է աշխարհում առաջատար՝ «Toshiba» ֆիրմայի էլաստոգրաֆիա: Եթե այլ կլինիկաներում սոնոգրաֆիայի և էլաստոգրաֆիայի հետազոտությունները կատարվում են առանձին, այսինքն՝ պացիենտը ստիպված է երկուսի համար առանձին-առանձին վճարել, ապա մեր էլաստոգրաֆիան ունի կատարելագործված ֆունկցիաներ՝ միաժամանակ կատարում է և՛ սոնոգրաֆիա, և՛ էլաստոգրաֆիա: Մեծ առաջադիմություն, որը թեթևացնում է պացիենտների ֆինանսական բեռը:

Իսկ ճառագայթային ախտորոշման ծառայությունը հագեցած է «Toshiba» ընկերության արտադրության «ZEXIRA» նորագույն թվային ռենտգեն ապարատով, որը տալիս է բարձր որակի ռենտգեն պատկեր և աշխատում է նվազագույն ճառագայթման պայմաններում: Դրա շնորհիվ մենք կարող ենք հետազոտել անգամ երեխաներին ու հղի կանանց: Այն կարգավորվում է հետազոտվողի մարմնի զանգվածին համապատասխան, հագեցած է բազմաֆունկցիոնալ ռենտգեն խողովակով, շարժուն սեղանով, ունի հատուկ ծրագրային հավելումներ տարբեր օրգան-համակարգերի հետազոտման համար, որոնք ապահովում են անհրաժեշտ պայմաններ արագ և ճշգրիտ ախտորոշման համար:

Համակարգչային տոմոգրաֆիայի ծառայությունում էլ մենք կարող ենք հետազոտել մինչև 300 կգ քաշ ունեցող պացիենտների: «Toshiba Aquillon Prime» կոմպյուտերային տոմոգրաֆը ապահովում պատկերների գերազանց որակ՝մինիմալ ճառագայթային ծանրաբեռնվածության պայմաններում: Դա հնարավորություն է տալիս հետազոտել նաև երեխաներին:

Այն կիրառվում է գլխուղեղի, կրծքավանդակի, որովայնի և կոնքի օրգանների, ինչպես նաև ոսկրերի խորքային և համալիր հետազոտության համար: Այն հնարավորություն է տալիս գնահատել նաև արյունատար անոթների ընթացքը և նրանց առկա ախտահարումները,այդ թվում նաև սրտամկանը սնուցող կորոնար զարկերակները: Մի խոսքով մեզ մոտ ստեղծված են բոլոր պայմանները ճշգրիտ հետազոտությունների անցկացման համար: Մենք հոգում ենք մեր պացիենտների առողջության և հարմարավետության մասին`ամբողջ անձնակազմի համատեղ ջանքերով: Սլավմեդ ԲԿ-ն եվրոպական ստանդարտներին համապատասխան կենտրոն է, որտեղից պացիենտը միշտ գոհ է հեռանում:

-Իսկ ի՞նչն եք կարևորում պացիենտների հետ շփումներում:

Բժիշկը, առաջին հերթին, պետք է լինի մարդասեր: Չպետք է ափսոսի այն ժամանակը, ոը տրամադրում է հիվանդին: Վստահությունը ձեռք է բերվում փոխադարձ հասկացվածության շնորհիվ: Մենք հոգում ենք մեր հիվանդների բարօրության մասին, յուրաքանչյուրին ցուցաբերում ենք անհատական մոտեցում ՝ առաջարկելով բուժման ամենաօպտիմալ տարբերակը՝ հաճախ զեղչեր անելով:

Եթե բժիշկն իր հիվանդին սրտացավ վերաբերմունք չի ցուցաբերում, նրա մասնագիտական բոլոր նվաճումները հավասարվում են 0-ի, քանի որ պացիենտը միշտ աջակցության ու քաջալերման կարիք ունի: Բժիշկը պետք է ամեն ինչ անի, որ հիվանդն իրեն հոգեպես ապահով զգա: Ցանկացած պացիենտ զգում ու գնահատում է սրտացավությունը:

-Սլավմեդ Բժշկական կենտրոնը դարձավ արդեն 3 տարեկան է: Կարո՞ղ ենք արդեն խոսել շոշափելի ձեռբերումների մասին:

-Միանշանակ:Սլավմեդ ԲԿ-ն եվրոպական ստանդարտներին համապատասխան բազմապրոֆիլ բուժհաստատություն է: Շնորհիվ գերժամանակակից սարքավորումների, նորարական մեթոդների ու բարձրակարգ մասնագետների, կենտրոնը կարողացավ շատ արագ իր որույն տեղն ունենալ Հայաստանի առողջապահական ոլորտում: Այս երեք տարիների ընթացքում Սլավմեդ ԲԿ-ում արդեն իսկ կատարվել են շուրջ 2000 վիրահատություն ու 1500 երեխա է լույս աշխարհ եկել: Կարծում եմ խոսուն թվեր են նորաբաց կենտրոնի համար: Բայց իհարկե սա ընդամենը սկիզբն է, մենք անընդմեջ աշխատում ենք ու ընդլայնում ենք մեր ծառայություններն ու հնարավորությունները`կարևորելով բարձրակարգ ծառայությունների մատուցումը մեր բնակչությանը:

Գայանե Մինասյանն

Այս խորագրի վերջին նյութերը