Լրահոս

11.01.2010 17:10

Գ. Պերկուպերկյանի գլխավորած ՍԴՀԿ-ն դատապարտում է

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը դատապարտում է հունվարի 10-ին' թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ արձանագրրված բռնարարքները և աղաղակող ընտրակեղծիքները: Հնչակյան Կուսակցությունը համարում է, որ ժողովրդի կամքի ազատ արտահայտման իրավունքի բռնաճնշումը անհամատեղելի է արդի առաջադեմ հասարակության հետ: Հայտնում ենք մեր զորակցությունը ապօրինի գործընթացների արդյունքում տուժած անձանց և հայտարարում ենք, որ հետամուտ ենք լինելու այդ գործերի զարգացմանը և պահաջում ենք ՀՀ իշխանություններից անհապաղ ձեռք առնել միջոցներ'ընտրակեղծարարներին և հանցագործներին բացահայտելու և պատժելու համար:

ՍԴՀԿ Հայաստանի Կենտրոնական վարչություն

Ատենապետ' Գ. Պերկուպերկյան

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։