Ալիևը առաջացնում է զայրույթ Հարավային Կովկասի մի շարք ազգային փոքրամասնությունների մոտ
ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուին
Մածարգո պարոն նախագահ
Ես որպես Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ դիմում եմ Ձեզ Եվրոպայի հայկական համայնքների անունից' պահանջելով միջամտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Հարավային Կովկասի տարածաշրջանում վարվող պատերազմական հռետորաբանության և լարվածության գործունեության հարցում: Մենք արդեն հանդես ենք եկել հայտարարությամբ հազարամյակների պատմություն ու պետականություն ունեցող Հայաստանի նկատմամբ նախագահ Ալիևի կողմից ոտնձգությունների և բացառիկ անմիտ ու անհիմն հայտարարությունների շուրջ: Ի նկատի ունենք Հայաստանի հարավային շրջանների և Երևանի նկատմամբ Ալիևի արտահայտած մտքերը, որոնք չենք ուզում մեկնաբանել: Դուք անձամբ պետք է շատ ավելի զգայուն լինեք հարևանների նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու խնդրի հարցում, հատկապես, երբ այդ պահանջները ծիծաղելիության մակարդակի մտացածին են և հերյուրանքների տպավորություն են թողնում:
Մենք խնդրում ենք ըմբռնումով մոտենալ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պատասխան հայտարարությանը, որտեղ, հիմնվելով բացառիկ խորը գիտական' պատմական և լեզվաբանական անհերքելի փաստերի վրա, տրվել է պատասխան' պարզաբանելով հայկական Էթնոսի ծագումնաբանության և պետականության կարճ նկարագիրը: Մենք համամիտ ենք ՀՀ նախագահի հետ և գտնում ենք, որ, յուրացնելով հարևան երկրների պատմությունը և այն սեփականացնելու համար կազմակերպելով մշակույթային ցեղասպանություն /ի դեմս Նախիջևանի հազարամյա խաչքարների և այլ մշակույթային կոթողների ոչնչացմանը/, Ադրբեջանի նախագահը առաջացնում է զայրույթ ոչ միայն հայերի, այլև իրանական Ադրբեջանի, ինչպես նաև Հարավային Կովկասի մի շարք ազգային փոքրամասնությունների մոտ: Կարծում ենք Ձեր միջամտությունը կլինի խիստ հարկի Ադրբեջանի կողմից հնարավոր պատերազմի սանձազերծումը կասեցնելու և խաղաղությունն ապահովելու համար:
Այս հարցում ԵՀՄՖ-ը Ձեր դերը տեսնելով շատ բարձր' ակնկալում է անկողմնակալ արհեստավարժ միջամտություն, որի համար հայտնում ենք նախապես մեր խորին շնորհակալությունները:

ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյան