Աշխարհ

20.02.2017 16:05


Ըստ SIPRI-ի՝ 2012-2016թթ. Ադրբեջանը ՀՀ–ից 20 անգամ շատ սպառազինություն է ներկրել

Ըստ SIPRI-ի՝ 2012-2016թթ. Ադրբեջանը ՀՀ–ից 20 անգամ շատ սպառազինություն է ներկրել

Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը (SIPRI) զեկույց է հրապարակել 2012-2016թթ. տարբեր պետությունների սպառազինության արտահանման և ներկրման քանակների վերաբերյալ։

Ըստ SIPRI-ի՝ այդ ընթացքում Ադրբեջանը ՀՀ–ից 20 անգամ շատ սպառազինություն է ներկրել։

Զենքի խոշորագույն արտահանող պետությունների ցանկը գլխավորել է ԱՄՆ-ը (33%), որի 3 հիմնական գնորդներն են Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Թուրքիան:

Երկրորդ տեղում է Ռուսաստանի Դաշնությունը (23%), որի հիմնական գործընկերներն են Հնդկաստանը, Վիետնամն ու Չինաստանը:

Երրորդ տեղում Չինաստանն է (6.2%), որին հաջորդում են Ֆրանսիան (6%) և Գերմանիան (5.6%):

Սպառազինություն ներկրող խոշորագույն պետությունների ցանկը գլխավորում է Հնդկաստանը (13%), որին հաջորդում են Սաուդյան Արաբիան (8.2%), Արաբական Միացյալ Էմիրությունները (4.6%), Չինաստանը (4.5%) և Ալժիրը (3.7%):

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը