Աշխարհ

20.02.2017 16:25


Ջոլին՝ Փիթից բաժանվելու մասին. «Միշտ ընտանիք ենք լինելու»

Ջոլին՝ Փիթից բաժանվելու մասին. «Միշտ ընտանիք ենք լինելու»

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին առաջին անգամ պատմել է դերասան Բրեդ Փիթի հետ բաժանման մասին։ Այս մասին հաղորդում է «People»–ը։

«Ես չեմ ուզում շատ խոսել այդ մասին. դա շատ դժվար ժամանակահատված էր։ Մենք ընտանիք ենք և միշտ ենք լինելու ընտանիք։ Մենք կանցնենք սրա միջով, և հույս ունեմ՝ ավելի ուժեղ կլինենք»,–ասել է նա BBC–ի հետ հարցազրույցում։

Ջոլին պատմել է, որ իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել է երեխաների վրա, և նշել է, որ ամուսնալուծվելուց հետո նրա ընտանիքի անդամները, այդ թվում՝ տնային կենդանիները, փորձում են անցնել նորմալ ապրելակերպի։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի կյանքի մասին նկարահանվելու է փաստագրական ֆիլմ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը