Աշխարհ

20.02.2017 15:40


Թուրքիան ծրագրում է սեփական արբանյակն ուղարկել տիեզերք

Թուրքիան ծրագրում է սեփական արբանյակն ուղարկել տիեզերք

Թուրքիան նախատեսում է 10 տարվա ընթացքում ամբողջությամբ տեղական միջոցներով սեփական արբանյակ արտադրել և կառուցվելիք սեփական տիեզերակայանից ուղարկել տիեզերք:

Ինչպես հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Hurriyet»–ին հղումով, այդ նպատակով Իզմիրի տնտեսական համալսարանի ինժեներական ֆակուլտետում ավիացիայի և տիեզերական ինժեներիայի ամբիոն է հիմնվել: Նոր ստեղծված բաժնում որակյալ մասնագետներ պատրաստելու նպատակով ընդունվել է 30 ուսանող, որոնց ոսման ծախսերը ամբողջությամբ հոգալու է պետությունը: Նշվում է, որ անգլերենով ուսման նախնական փուլն անցած 6 ուսանող կշարունակի հետագա մասնագիտացումը:

Համալսարանի ինժեներական ամբիոնի դեկանը տեղեկացրել է, որ աշխատանքները սկսելու համար մեծ ներդրումներ են ներգրավվել, ինչը իրենց թույլ կտա 19.000քմ տարածքով 11 առանձին բլոկներից կազմված լաբորատորիա հիմնել:

Թուրք ուսանողները կգործուղվեն ոլորտում հաջողություններ գրանցած տարբեր երկրների ուսումնական հաստատություններ, կներգրավվեն նաև ՆԱՍԱ-ում փորձառություն անցած օտարազգի մասնագետներ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը