Լրահոս

20.02.2017 13:45


Աբովյանում «Քրեզի» գիշերային ակումբից 4 երիտասարդ դանակահարված տեղափոխվել է հիվանդանոց

Աբովյանում «Քրեզի» գիշերային ակումբից 4 երիտասարդ դանակահարված տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից ոստիկնության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայի հարվածներից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 երիտասարդ տղաներ։ Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Աբովյան քաղաքում գործող «Քրեզի» գիշերային ակումբից, որտեղ նրանք դանակահարվել են։ Վիրավորներն են՝ Աբովյան քաղաքի 5-րդ փողոցի բնակիչ, 29-ամյա Կարեն Հովհաննիսյանը, Երևան քաղաքի Աբելյան փողոցի բնակիչ, 28-ամյա Արամ Սարգսյանը և Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի բնակիչ, 29-ամյա Վահագն Աբգարյանը։

Մինչ ոստիկաններն ու քննիչները «Քրեզի» գիշերային ակումբում տեղազննման աշխատանքներ էին կատարում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ։ Հիվանդանոց են մեկնում ոստիկանության Նոր նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, ովքեր պարզում են, որ վիրավորը Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Չարենց թաղամասի 9-րդ շենքի բնակիչ, 42-ամյա Արթուր Պատկանյանն է։ Պարզվում է, որ նա նույնպես հիվանդանոց է տեղափոխվել Աբովյան քաղաքում գործող «Քրեզի» գիշերային ակումբից։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը