Լրահոս

20.02.2017 13:31


«Մերսեդես Բենց»-ի վարորդը, գիտակցության չգալով, մահացել է

«Մերսեդես Բենց»-ի վարորդը, գիտակցության չգալով, մահացել է

Փետրվարի 17-ին՝ ժամը 23-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի Դիմիտրով գյուղի կամրջի մոտ բախվել էր բետոնե սյանը, այնուհետև՝ գազատար խողովակին:
Պատահարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Փետրվարի 19-ին՝ ժամը 1.45-ին, վարորդը՝ 1982 թ. ծնված Հայկ Մնացականյանը, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:
Քննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը