Լրահոս

20.02.2017 13:27


Թունավորումներ

Թունավորումներ

Փետրվարի 20-ին՝ ժամը 00.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Հալաբյան փողոցի 65 շենքի բնակարաններից մեկից, «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ, բուժօգնության է տեղափոխվել 1988 թ. ծնված Հերմինե Հ.-ին, 1993 թ. ծնված Սամվել Հ.-ին և 1986 թ. ծնված Հասմիկ Հ.-ին, իսկ ժամը 1.00-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նույն օրը նշված հասցեից նույն ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել նաև 2012 թ. ծնված Վաղինակ Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք թունավորվել են փետրվարի 19-ին՝ ժամը 21.30-ին, Հալաբյան փողոցի 65 շենքի թիվ 22 բնակարանում՝ շմոլ գազից:
Կատարվում է հետաքննություն:

***
Փետրվարի 17-ին՝ ժամը 23.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Շրջանցիկ թունել թիվ 399 տնից «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1981 թ. ծնված Նելլի Բ.-ն և 1983 թ. ծնված Գևորգ Ս.-ն:
Փետրվարի 18-ին՝ ժամը 1.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ նշված հասցեից իրենց մոտ է տեղափոխվել նաև 2005 թ. ծնված Էդգար Մ.-ն:
Պարզվել է, որ Նելլի Բ.-ն, Գևորգ Ս.-ն և Էդգար Մ.-ն թունավորումը ստացել են փետրվարի 17-ին՝ ժամը 18.00-ին, նշված տանը գազի վառարանից առաջացած արտահոսքից:
Կատարվում է հետաքննություն:

***
Փետրվարի 18-ին՝ ժամը 22.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Էկզոգեն թունավորում բնական գազով» ախտորոշմամբ Գանձակ գյուղից իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1990 թ. ծնված Վեներա Գ.-ն, 1996 թ. ծնված Թագուհի Բ.-ն և 2012 թ. ծնված Գագիկ Թ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին նույն օրը՝ ժամը 22.45-ին, 1956 թ. ծնված Սարիբեկ Թ.-ն հաղորդում է տվել, որ փետրվարի 18-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, իրենց տանը՝ խոհանոցում, թունավորվել են գազի կաթսայից արտանետված գազից:
Նույն օրը՝ ժամը 22.55-ին, «Էկզոգեն թունավորում բնական գազով» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 1996 թ. ծնված Անի Ա.-ն և հայտարարել է, որ թունավորվել է վերջիններիս հետ Գանձակ գյուղում գտնվող իրենց տան խոհանոցում՝ գազի կաթսայից արտանետված գազից:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը