Աշխարհ

20.02.2017 13:00


ԿԺԴՀ դեսպան. «Մալազիայում սպանվածը Կիմ Չեն Ընի եղբայրը չէր»

ԿԺԴՀ դեսպան. «Մալազիայում սպանվածը Կիմ Չեն Ընի եղբայրը չէր»

Կուալա–Լումպուրում ԿԺԴՀ դեսպան Կան Չխոլը հայտարարել է, որ Մալազիայում սպանվածը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբայրը չէ։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

«7 օր է անցել պատահարից հետո, բայց մահվան պատճառների մասին որևէ ապացույց չի ներկայացվել, մենք չենք կարող վստահել մալազիական ոստիկանությանը։ Դեսպանատունը ճանաչել է սպանվածին որպես ԿԺԴՀ քաղաքացի Կիմ Չխոլ, ինչպես նշված է նրա անձնագրում»,–հայտարարել է դեսպանը։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Փհենյանը պահանջում է անհապաղ ԿԺԴՀ վերադարձնել մահացածի մարմինը։

Հիշեցնենք՝ համացանցում էր հայտնվել Հյուսիսային Կորեայի առանջնորդ Կիմ Չեն Ընի եղբոր՝ Կիմ Չոն Նամի սպանության ենթադրյալ տեսանյութը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը