Աշխարհ

20.02.2017 11:10


Հիտլերի կարմիր հեռախոսն աճուրդում վաճառվել է 243 հազ դոլարով

Հիտլերի կարմիր հեռախոսն աճուրդում վաճառվել է 243 հազ դոլարով

Երրորդ ռեյխի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի անձնական կարմիր հեռախոսն աճուրդում վաճառվել է 243 հազ դոլարով։ Այս մասին հայտնում է «Daily Mail»–ը՝ «Alexander Historical Auctions» աճուրդային տան հայտարարությանը հղումով։ Գնորդի անունը չի նշվում։

Հեռախոսի մեկնարկային գին էր սահմանված 100 հազ դոլարը։

«Siemens» հեռախոսը, որի վրա փորագրված է եղել Հիտլերի անունը, վերմախտի (ֆաշիստական Գերմանիայի Զինված ուժերի) նվերն էր, և կապի միջոց է ծառայել Երկրորդ համաշխարհայինի վերջին 2 տարիներին։

Այն գտել էին խորհրդային զինվորականները և նվիրել բրիտանացի սպա Ռալֆ Ռեյներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը