Աշխարհ

20.02.2017 10:30


Հազարավոր ամերիկացիներ դուրս են եկել ցույցի՝ ի աջակցություն մահմեդականների

Հազարավոր ամերիկացիներ դուրս են եկել ցույցի՝ ի աջակցություն մահմեդականների

Հազարավոր մարդիկ հավաքվել էին Նյու Յորքում՝ մահմեդականներին աջակցելու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խիստ քաղաքականությանը դեմ գնալու նպատակով։

Ինչպես հայտնում է ամերիկյան ԶԼՄ–ն, «Ես նույնպես մահմեդական եմ» կարգախոսով երթը տեղի է ունեցել «Թայմս Սքուեր» հրապարակում։ Սոցիալական ցանցերում օգտագործվել է «#IAmAMuslimToo» հեշթեգը։ Այս մասին հայտնում է «life.ru»–ն։

Հասարակ մարդկանցից բացի՝ ցույցին աջակցել են դերասաններ, երաժիշտներ և քաղաքական գործիչներ՝ Նյու Յորքի քաղաքապետ Բիլ Դե Բլազիոն, հաղորդավար Ռասսել Սայմոնսը, դերասանուհի Սյուզան Սարանդոնը, ինչպես նաև Չելսի Քլինթոնի դուստրը, ով առաջին անգամ է մասնակցել բողոքի ցույցին։

«Շնորհակալություն բոլորին, ովքեր կազմակերպել են «Ես նույնպես մահմեդական եմ» ցույը։ Այսօր Շառլոտայի համար դա առաջին ցույցն էր»,–գրել է Չելսի Քլինթոնը թվիթթերյան իր էջում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը