Համացանցում է հայտնվել Կիմ Չեն Ընի եղբոր սպանության ենթադրյալ տեսանյութը
Համացանցում է հայտնվել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբոր՝ Կիմ Չոն Նամի սպանության ենթադրյալ տեսանյութը։
Կադրերում երևում է՝ ինչպես է տղամարդուն մոտենում սպիտակ հագուստով մի կին և հետևից բռնում նրան։ Այդ պահին տղամարդու դեմքին մեկ այլ մարդ ինչ–որ հեղուկ է ցողում։
Կիմ Չոն Նամը դիմում է Մալազիայի ոստիկաններին, այնուհետև կորցնում գիտակցությունը։
«Daily Mail»–ի փոխանցմամբ՝ Մալազիայի ոստիկանությունը սպանության գործով արդեն 4 կասկածյալի է ձերբակալել, որոնց թվում է նաև հյուսիսկորեացի մի քիմիկոս, որը վերջին տարիներին աշխատում էր Հնդկաստանում։
Հիշեցնենք՝ 45-ամյա Նամը սպանվել է Կուալա–Լումպուի օդանավակայանում։ «Ռենհապը» հայտնել էր, որ նրան սպանել են թունավորված ասեղներով։

7or.am