Ողբերգական դեպք Արարատի մարզում. հայտնաբերել են 57-ամյա ցրտահարված տղամարդու դի
Այսօր՝ փետրվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Արարատի մարզի Գոռավան գյուղին հարակից սարում կորել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փրկարարներն ու ոստիկանները Գոռավան գյուղից մոտ 4 կմ հեռավորության վրա՝ «Չայբախանի» կոչվող սարահատվածում, հայտնաբերել են Գոռավանի բնակիչ, 57-ամյա Ամբիկ Պողոսյանի ցրտահարված դին:
Ա. Պողոսյանը մանկուց եղել է հաշմանդամ, իսկ հասուն տարիքում ունեցել է հոգեկան խնդիրներ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։