Լրահոս

11.01.2010 16:10

Ուսումնական գործընթացը վերսկսվել է

Համաձայն միջնակարգ հանրակրթական դպրոցի 2009-2010 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանի' սույն թվականի հունվարի 11-ից Հայաստանի Հանրապետությունում գործող հանրակրթական ուսումնական հաստատություններում (անկախ կազմակերպաիրավական ձևից) ուսումնական գործընթացը վերսկսվել է: Հանրակրթական ուսումնական հաստատություններում առաջին կիսամյակի գնահատականները կամփոփվեն մինչև հունվար ամսվա ավարտը:
Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում 2009 թվականի դեկտեմբերի 8-28-ը ներառյալ կրթական գործընթացի դադարեցման պատճառով անհրաժեշտություն է առաջացել ուսումնական հաստատությունների երկրորդ կիսամյակի աշխատանքներում կատարել որոշակի փոփոխություններ: Ըստ այդմ' երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացը կազմակերպելիս դպրոցները պետք է առաջնորդվեն նաև կից աշխատակարգով:

ՀՀ  հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական գործընթացը դադարեցնելու պատճառով բաց թողնված դասաժամերը լրացնելու  աշխատակարգ.
1.Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների /անկախ կազմակերպական-իրավական ձևից/ բոլոր դասարաններում /սկսած առաջին դասարանից/ ուսումնական պարապմունքները սկսվում են 2010թ. հունվարի 11-ից:
2.Բոլոր դասարաններում /բացառությամբ առաջին դասարանի/ աշակերտների առաջին կիսամյակի կիսամյակային գնահատականները նշանակել համաձայն նախօրոք տրված "Մեթոդական ցուցումներե-ի:  Առաջին կիսամյակի վերջին օր համարել 2010թ. հունվարի 30-ը:
3.I դասարանցիների համար գարնանային արձակուրդ սահմանել 2010թ մարտի 22-ից 28-ը ներառյալ:
4.II դասարանցիների համար նախատեսված գարնանային արձակուրդների օրերը օգտագործել բաց թողնված դասաժամերը  լրացնելու համար:
5.III-ից XI դասարանցիների համար նախատեսված գարնանային արձակուրդների օրերը օգտագործել բաց թողնված դասաժամերը մասամբ լրացնելու համար:
6.III-ից XI դասարաններում բաց թողնված դասաժամերի մնացած մասը լրացնել.
ա) 5-օրյա ուսումնական շաբաթով աշխատող հանրակրթական ուսումնական հաստատությունները' շարժական դասացուցակով աշխատելով նաև շաբաթ օրերին:

բ) 6-օրյա ուսումնական շաբաթով աշխատող հանրակրթական ուսումնական հաստատությունները' գործող դասացուցակում ավելացնելով լրացուցիչ ժամեր:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։