Աշխարհ

18.02.2017 20:32


Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի Ազգային շքանշանի բարձրագույն տիտղոսին (տեսանյութ)

Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի Ազգային շքանշանի բարձրագույն տիտղոսին (տեսանյութ)

Փետրվարի 17-ին Կանադայի կառավարությունը` ի դեմս գեներալ-նահանգապետ Դեյվիդ Ջոնսթոնի, ռեժիսոր Ատոմ Էգոյանին շնորհել է Կանադայի Ազգային շքանշանի բարձրագույն տիտղոսը` երկրի մշակույթի մեջ կատարած ներդրման համար:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Էգոյանի կինը՝ Արսինե Խանջյանը։

«Ատոմ Էգոյանը նվիրված է երկրի երիտասարդ տաղանդների և բազմազան մշակութային դաշտի զարգացմանը: Մեր մշակութային գանձերից մեկը` որպես կինոռեժիսոր նա ձեռք է բերել միջազգային համբավ` միևնույն ժամանակ ամուր կապված մնալով Կանադայի հետ: Համայնքի, մեկուսացման, մեր կյանքում տեխնոլոգիայի դերի թեմաները կենտրոնական են նրա գերազանց ստեղծագործական գործունեության մեջ: Նվիրելով իր ժամանակը և տաղանդը` նա նաև դասավանդում է և հանդիսանում մշակութային միջոցառումների և կինոփառատոների ակտիվ մասնակից և ժյուրի: Նա նաև տաղանդավոր վիզուալ արտիստ է և թատրոնի ու օպերայի ռեժիսոր»,- հայտարարվել է Էգոյանին պարգևը շնորհելիս:

Այս խորագրի վերջին նյութերը