Օբամային ԱՄՆ նախագահների վարկանշային աղյուսակում 12–րդ տեղն են հատկացրել
Ամերիկացի պատմաբանները և երկրի առաջատար համալսարանների ներկայացուցիչները Բարաք ՕբամայինԱՄՆ նախագահների վարկանշային աղյուսակում 12–րդ տեղն են հատկացրել։ Այս մասին հայտնում է «Life.ru»–ն՝ C-SPAN–ին հղումով։
Նրանք վերլուծել են ԱՄՆ նախագահների գործունեությունը 10 ցուցանիշով։Վարկանշային աղյուսակը գլխավորում է Աբրահամ Լինկոլնը: Երկրորդ և երրորդ տեղերում են Ջորջ Վաշինգտոնն ու Ֆրանկլին Ռուզվելտը:
Ըստ աղյուսակը կազմողների՝ Օբամայի քաղաքականության ամենաուժեղ կողմը համընդհանուր արդարության ապահովումն էր, տնտեսության կարգավորումը: Օբաման հիշվել է նաև որպես «բարոյական հեղինակություն»։ Սակայն միջազգային հարաբերություններում և Կոնգրեսի հետ փոխհարաբերություններում Օբաման ստացել է շատ ցածր գնահատական:
Օբամային ԱՄՆ նախագահների վարկանշային աղյուսակում 12–րդ տեղն են հատկացրել
Ամերիկացի պատմաբանները և երկրի առաջատար համալսարանների ներկայացուցիչները Բարաք Օբամային ԱՄՆ նախագահների վարկանշային աղյուսակում 12–րդ տեղն են հատկացրել։ Այս մասին հայտնում է «Life.ru»–ն՝ C-SPAN–ին հղումով։
Նրանք վերլուծել են ԱՄՆ նախագահների գործունեությունը 10 ցուցանիշով։ Վարկանշային աղյուսակը գլխավորում է Աբրահամ Լինկոլնը: Երկրորդ և երրորդ տեղերում են Ջորջ Վաշինգտոնն ու Ֆրանկլին Ռուզվելտը:

7or.am