Լրահոս

11.11.2010 19:12


ՀՀՇ երիտթևի նախագահը հրաժարական է ներկայացրել

ՀՀՇ երիտթևի նախագահը հրաժարական է ներկայացրել

Հայոց համազգային շարժում կուսակցության երիտասարդական թևի նախագահ Կարեն Կարապետյանը հրաժարվել է իր պաշտոնից։ Այս քայլը Կ. Կարապետյանը դեռ չի մանրամասնում: Փոխարենը, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն ասել է, որ 36-ամյա Կարեն Կարապետյանի հրաժարականում որևէ քաղաքական ենթատեքստ չկա, պարզապես նախապատրաստվում են ՀՀՇ երիտթևի նոր համաժողովին, որտեղ կընտրվի նոր նախագահ, նոր խորհուրդ:

-Բացի այդ, Կարեն Կարապետյանի տարիքն անցել էր այդ պաշտոնի համար: Հիմա նա էլ է մասնակցում այդ համաժողովի նախապատրաստական աշխատանքներին,-ավելացրել է Ա. Մանուկյանը:

Հիշեցնենք, որ ՀՀՇ վերջին համագումարից հետո Կարեն Կարապետյանը հրաժարական էր ներկայացրել նաև ՀՀՇ մամուլի խոսնակի պաշտոնից:

Այժմ նա շարունակում է մնալ ՀՀՇ կուսակցության անդամ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը