Լրահոս

11.01.2010 15:36

Գյումրեցի տաքսիստները պատրաստվում են

Անհատական տաքսիների վերաբերյալ օրենքի կիրառումը, որ նախատեսում էր նոր հարկային ռեժիմ տաքսու վարորդների նկատմամբ, հնարավոր է, որ Գյումրիում կրկին բողոքի հրապարակային ակցիաների տեղիք տա: Նշենք, որ օրենքի կիրառումն անհատ տաքսու վարորդների ինտենսիվ բողոքի ակցիաների պատճառով կասեցվել էր մինչև 2009թ. դեկտեմբերի 31-ը:

Գյումրիում անհատ տաքսու վարորդներն սպասում են նոր օրենքով ամեն վայրկյան տուգանվելուն:

Տաքսու վարորդ Գրիգոր Ստեփանյանն ասում է. «Մեր տղաներից մեկն ասաց, որ հունվարի 11-ից օրենքը կիրառվելու է, սակայն դեռևս մեզ ձեռք չեն տալիս»:

Հարցին, թե օրենքի կիրառության դեպքում կրկին դիմելո՞ւ են բողոքի ակցիաների, վարորդը պատասխանել է. «Իհարկե, ստիպված. ի՞նչ կարող ենք անել: Հակառակ դեպքում գործազուրկ ենք դառնալու. մեր ընտանիքներն ո՞վ է պահելու»:

Մեկ այլ անհատ տաքսու վարորդ Արմեն Վարդանյանը նույն հարցի վերաբերյալ ասել է. «Առավոտվանից սպասում ենք՝ ուր որ է՝ տուգանելու են։ Կարող է՝ հենց հիմա հաճախորդ սպասարկեմ, ու ինձ տուգանեն: Խոսակցություններ կան, որ վաղվանից են օրենքը կիրառելու, դե մենք էլ պատրաստվում ենք»:

Իսկ  Շիրակի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչիկ Խնձրցյանն օրենքի կիրառության վերաբերյալ «7օր»-ին փոխանցել է հետևյալը. «Մենք դեռևս որևէ հանձնարարական չենք ստացել, և որևիցե գործողություն չի ձեռնարկվել, սակայն ասեմ, որ օրենքը կասեցվել էր մինչև 2009թ. դեկտեմբերի 31-ը»:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։